Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իրաքի մայրաքաղաք Բաղդադի շքեղ հյուրանոցների մոտ իրականացված պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն 15 մարդ, իսկ 42 հոգի ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
Իրաքի իրավապահների տվյալներով, ահաբեկիչչները գործի են դրել հյուրանոցների մոտ կայանված ավտոմեքենաներում նախորոք տեղադրված պայթուցիկ սարքերը:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս ոչ մի կազմակերպություն կամ խմբավորում չի ստանձնել: