Հասարակություն 

Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել 18-ը:


Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 22, խուլիգանության` 3,  գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 7,  խարդախության  4 եւ  ապօրինի ծառահատման 1  դեպք:


Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից