Հասարակություն 

Գիտնականները առաջարկում են արգելել ծխել այն բնակարաններում, որտեղ փոքր երեխաներ կան

Իլինոյսի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները պարզել են, որ եթե երեխան մեծանում է այն տան մեջ, որտեղ կանոնավոր ծխող կա, ապա հավանականությունը մեծ է, որ այդ երեխաները մեծանալով թմրամոլությանը հատուկ վատ սովորություններ ձեռք կբերեն:

 

Բացի այդ, նախկինում նման միտում կար, որ ծխողների մեծ մասը դառնում են այդպիսին արտաքին գործոնների ազդեցության հետևանքով: Մասնավորապես, որոշ երեխաներ պարզապես ընդունում են  մեծահասակների վարքագիծը:

 

Այս վերջին հետազոտությունը հաստատում է դա: Հարցաքննություն է անցկացվել 18-74 տարեկան 13 հազար ամերիկացիների շրջանում: Համաձայն այդ տվյալների` ամերիկացիների 40%-ը մանկության և պատանեկության շրջանում իրենց տանը ենթարկվել են ծխախոտի ծխի ազդեցությանը:

Նույն շարքից