Հասարակություն 

Երևանում հայտնաբերել են ձորն ընկած քաղաքացու դին

Մայիսի 29-ին, ժամը 20.30-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 18 և 19 շենքերի մոտակա ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր են ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Այգեգործների փողոցի թիվ 3 տան մոտակա այգում:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են Ս. Ա.-ի (ծնվ. 1934 թ.) դին:

Նույն շարքից