Հասարակություն 

Հայաստանում մեծահասակ բնակչության համարյա մեկ երրորդը կանոնավոր ծխող է

Մայիսի 29-ին ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը հայտնեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները, այդ թվում նաև Հայաստանը մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը:


ԱՀԿ-ն այս օրը նշում է 1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000-ից: Այս տարվա կարգախոսն ուղղված է ծխախոտի ապօրինի վաճառքին:



Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մեծահասակ բնակչության համարյա մեկ երրորդը կանոնավոր ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: 15-տարեկանից և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է տղամարդկանց շրջանում 50, իսկ կանանց շրջանում`3%:


Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը նշեց, որ ինչպես այլ երկրներում, այնպես էլ մեզ մոտ, ծխախոտի օգտագործումը բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում:

 

«Մեր երկրում մարդիկ սկսում են ծխել 17-ից մինչև 22 տարեկան ընկած ժամանակահատվածում: Դա բացատրվում է նրանով, որ հայ երեխաները երկար են մնում ծնողների հսկողության տակ»,-նշեց նա:

Նույն շարքից