Հասարակություն 

Լոլիկ` ամենաօգտակար բանջարեղենից մեկը

Լոլիկը համարվում է ամենաօգտակար բանջարեղենից մեկը: Դժվար է հավատալ, որ ժամանակին այն համարվել է թունավոր և դրա օգնությամբ, նույնիսկ փորձել են թունավորել չարակամներին թշնամիներին:
 

 
Լոլիկը կամ, ավելի ճիշտ` տոմատի մածուկը օգնում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ժամանակ. այն լավագույն միջոցն է խոցային ու տասներկումատնյա աղու հիվանդություններին բնորոշ փորկապության դեպքում:


 
Խոցային հիվանդությունների ժամանակ ստամոքսին հարկավոր է թարմ տոմատի հյութ (օրական 3 անգամ, ուտելուց հետո): Սակայն պետք է բացառել մարինացված ու աղը դրած վարունգը: Ընդունել երկու շաբաթ, ապա 10-օրյա դադար տալ ու կրկնել 2-շաբաթյա բուժումը: Սա` ստամոքսի խոցային հիվանդությունների ժամանակ, իսկ լյարդի ու լեղաքարային հիվանդությունների դեպքում բարերար է ազդում հետևյալ միջոցը. 200 գ հասուն շոգեխաշած դդումը պատառաքաղով տրորել, ավելացնել մի փոքր կարագ ու խառնել: Ապա ստացված զանգվածին ավելացնել թարմ տոմատի հյութ: Խառնել, ընդունել ուտելուց կես ժամ հետո, օրական 2 անգամ, մեկ շաբաթ: Որից հետո մեկ շաբաթ ընդմիջում տալ, ապա կրկնել. ընդունել 6 շաբաթ` շաբաթական ընդմիջումով:
 

Լոլիկը համարվում է լավ հակասթրեսային միջոց: Այն կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը, ինչի շնորհիվ էլ բարձրանում է մարդու տրամադրությունը: Այս բանջարեղենը առանձնանում է նաև հակաբորբոքային հատկություններով:



Այն բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, ինչպես նաև դրական ազդեցություն ունենում նյութափոխանակության գործընթացի վրա: Լոլիկն օգտագործվում է երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում: Այն նաև դրական ազդեցություն է ունենում աթերոսկրելոզի, աղիքային խանգարումների դեպքում:



Լոլիկը օգտագործվում է կոսմետիկ միջոցների մեջ և բարելավում է մաշկի գույնը, երիտասարդացնում և հարթացնում այն:

Այն պարունակում է լիկոպեն, որն օգնում է ազատվել ավելորդ ճարպերից: 

Նույն շարքից