Տոկիոյից հարավ ընկած հատվածում 8,5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Interfax.ru-ն:
Ստորգետնյա ցնցումներից հետո ցունամիի վտանգ չի հայտարարվել: Ավերածությունների և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան:
Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում Օգասավարա կղզիների մոտ: Երկրաշարժի օջախը եղել է 590 կիլոմետր խորության վրա: