Հասարակություն 

Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Միխեիլ Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիություն շնորհելու մասին: Корреспондент-ի փոխանցմամբ` համապատասխան փաստաթուղթը մայիսի 30-ին հրապարկվել է երկրի ղեկավարի կայքում:

Ինչպես հայտնի էր դարձել նախօրեին` Վրաստանի նախկին նախագահը, ով  նշանակվել է Օդեսայի մարզի նահանգապետ, մայիսի 29-ին Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել:
Հաղորդվում էր նաև, որ մայիսի 30-ին նախագահ Պորոշենկոն  աշխատանքային այցով պետք է մեկներ Օդեսա, որտեղ Սաակաշվիլիին կներկայացներ որպես Օդեսայի մարզի ղեկավար:

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Սաակաշվիլիի` Օդեսայի նահանգապետի պաշտոնում նշանակվելու մասին լուրը  Facebook-ում հայտնել էր Ուկրաինայի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարար Իգոր Շևչենկոն:
2014-ի մայիսից Օդեսայի մարզը ղեկավարում էր Իգոր Պալիցան:

Նույն շարքից