Հասարակություն 

Վլադիմիր Գասպարյանը կադրային նշանակումներ է արել Շիրակի մարզում. Shamshyan.com

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր հրամաններ է ստորագրել:Ոստիկանապետի հրամանով Տիգրան Պետրոսյանն ազատվել է ոստիկանության Կումայրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արթիկի բաժնի պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հակոբյանն ազատվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կումայրիի բաժնի պետ:

Նույն շարքից