Հասարակություն 

Այսօր հայ ծնողներն ավելի շատ են համագործակցում հոգեբանների հետ

Հոգեբան Լաուրա Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան, նշեց, շատ ընտանիքներում բռնությունը որպես դաստիարակության միջոց կիրառելի է եղել և հիմա էլ կիրառվում է:

«Ցավոք սրտի նման ընտանիքները շատ են, և լավ կլինի, որպեսզի հոգեբանները և ծնողները համագործակցեն»,-նշեց հոգեբանը: 

 

Նրա խոսքերով այսօր երեխա-ծնող հարաբերությունների առջև ծառացած խնդիրներից մեկն էլ այն է, որ ծնողները փորձում են երեխային դաստիարակել այն մեթոդներով, ինչպես իրենք են դաստիարակվել:



Հոգեբանը կարծում է, որ շատ ծնողներ չեն ընդունում երեխայի անհատականությունը, նրանք սիրում են իրենց երազանքները, ցանկությունները փաթաթել երեխաների վզին, ինչն էլ նրանց համար հետագայում մեծ խնդիր է դառնում:

 

Հոգեբանը նաև հավելեց, որ այսօր հայ ծնողներն ավելի շատ են համագործակցում հոգեբանների հետ:

Նույն շարքից