Հասարակություն 

Հունիսի 1-Ին Երևանում սպասվող միջոցառումները

Երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվում է «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը։


Միջոցառումների մեկնարկը տրվում է հունիսի 1–ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Հունիսի 1–ին «Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝


✓ Ազատության հրապարակ

11։00 -12։00 կավճանկարչության մրցույթ

12։00 -14։00 մարզական տոնահանդես, սպորտային մրցույթներ

12։00 -15։00 տոնական մանկական համերգային ծրագիր, խաղեր


✓ Երևանի կենդանաբանական այգի

14։00 Տարեշրջանի և վերակառուցված այգու բացման հանդիսավոր արարողություն:


Մանկական համերգային ծրագրեր,մրցույթներ:

Երեխաների մուտքն անվճար է:



✓ Մանկական երկաթուղի

10։00-14։00 Երկաթուղու և մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում


✓ «Հաղթանակ» զբոսայգի

10։00-13։00 մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում /մինչև 15 տ. երեխաների համար/

11։00-19։00 մանկական երգի–պարի փառատոն /80-ից ավելի բազմաժանր համույթներ/

19։00-23։00 երաժշտական շոու–ծրագիր 22։00 Հրավառություն


✓ Հյուսիսային պողոտա

12։00-15։00 նկարում են Երևանի արվեստի դպրոցների սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս մանուկների համար


✓ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահ

16։00-18։00 լուսանկարչուհի Աննա Մանասարյանի «Երևանի ապագան» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նորածին մանուկներին


✓ Կարապի լիճ

20։00 -22։00 բացօթյա մուլտֆիլմերի ցուցադրում «Ռեանիմանիա» կինոփառատոնի հետ համատեղ

Նույն շարքից