Հասարակություն 

Ադրբեջանի նախագահի դուստրը Instagram-ում հայտնել է իր ամուսնալուծության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլա Ալիևան, իր Instagram-ի էջում հայտարարել է իր և երգիչ Էմին Աղալարովի ամուսնալուծության մասին, հայտնում է lenta.ru-ն:



«Ադրբեջանում շատերի համար գաղտնիք չէր, որ իրենք վաղուց առանձին էին ապրում և ժամանակը եկել է, որ պաշտոնապես ձևակերպեն իրենց ամուսնալուծությունը»,-գրել է Լեյլան:


Նա նաև ավելացրել է, որ իրենք որոշել են մնալ ընկերներ և դաստիարակեն երեխաներին միասին:

 

Ալիևան և Աղալարովն ամուսնացել են 2006-ի ապրիլին, իսկ 2008-ի դեկտեմբերին ծնվել են նրանց զույգ տղաները:

Նույն շարքից