Հասարակություն 

Սիրիայում հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են երեխաներ

Առնվազն 25 մարդ է զոհվել և 30-ը տուժել Սիրիայում գտնվող հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, գրում է rg.ru-ն։ 

Հաղորդվում է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են։ Ողբերգությունը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանի հյուսիս-արևելքում, հաղորդում է  ТАСС գործակալությունը։

Հրդեհը բռնկվել է վառելիքով լցված պահեստարանի պայթյունից. այն գտնվում էր հիվանդանոցի շենքում։

Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ լսելի է եղել ամբողջ բնակավայրով։ Դեպքի վայրը պատված է ծխի ամպերով։

Նույն շարքից