Քիմ Քարդաշյանը սպասում է երկրորդ երեխային, այս մասին հայտնում է Huffington Post պարբերականը։
«Ես հենց նոր ստացել եմ արյան թեստը, ես հղի եմ»,- ասել է Քարդաշյանը իր քրոջը՝ Քլոեին, «Քարդաշյանների ընտանիքը» իրապատում շոուի հերթական մասին անոնսում։
Ինչպես փոխանցում է Լենտա․ռուն-ն 34-ամյա Քարդաշյանը և նրա ամուսինը՝ 37-ամյա երգիչ Քանյե Ուեսթը, արդեն ունեն մեկ աղջիկ։ Նրանց դուստր Նորթը ծնվել է 2013թ. հունիսին։