Ամերիկյան Google ընկերությունը հաճախ դուդլների միջոցով անդրադառնում է միջազգային տոներին:
Այս անգամ Google-ի դուդլը նվիրված է աշխարհի ամենահին միջազգային տոներից մեկին` հունիսի 1-ին նշվող Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, տոնը հռչակվել է 1925թ.` երեխաների բարեկեցության հարցերին նվիրված ժնևյան համաշխարհային համաժողովի շրջանակում: