Հայաստանի տարածքում այս շաբաթ եղանակն անձրևային կլինի, կանխատեսում է Հայպետհիդրոմետ ծառայությունը։
Հանրապետության մարզերից շատերում երկուշաբթիից ուրբաթ հիմնականում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում` կարկուտ։ Քամին կլինի հարավ–արևմտյան` 5–10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 20 մ/վ։
Հունիսի 3–ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 1–2 աստիճանով։
Երևանում հունիսի 1–ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը մեծ չէ։ Իսկ երեքշաբթիից ուրբաթ օդերևութաբանները երեկոյան ժամերին կանխատեսում են կարճատև անձրև և ամպրոպ, քամին կուժգնանա մինչև 15–20 մ/վ։
Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 26–32 աստիճան, իսկ գիշերային ժամերին` 16–19 աստիճան տաքություն։