Հասարակություն 

Ազատության հրապարակը մանուկների համար վերածվել էր կավճանկարչության հարթակի (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսմեկյան տոնական միջոցառումների շրջանակում Ազատության հրապարակը մանուկների համար վերածվել էր կավճանկարչության հարթակի:

 


Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
 


Բոլոր մանուկների համար ապահովվել էր անսահմանափակ քանակությամբ գունավոր կավիճներ, որոնցով երեխաները պատկերել են հայկական բնաշխարհն ու  ժպտացող արևներ, պետական խորհրդանիշեր, դրվագներ մայրաքաղաքի կյանքից:

 


«Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով անցկացվող միջոցառումների շարքում Ազատության հրապարակում կազմակերպվել է նաև մանկական տոնական համերգային ծրագիր, որին ելույթ են ունեցել երգի ու պարի մանկական համույթներ, փոքրիկ երգիչներ:
 


Օրվա առթիվ Ազատության հրապարակ եկած մանուկներին բաժանվել են նվերներ, գրենական պիտույքներ ու մարզական պարագաներ:


 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից