Հասարակություն 

ՄԱԿ-ի տվյալներով Դոնբասի հակամարտության զոհ է դարձել 6,4 հազար մարդ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնբասի ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 6,4 հազար մարդ:

 

Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության ծառայությունից:

ՄԱԿ-ի Ուկրաինայում տիրող իրավիճակին վերաբերվող զեկույցում նշվում է, որ 2014թ-ի ապրիլից մինչեւ 2015թ,-ի մայիս ընկած ժամանակահատվածում, զոհվել է 6417 մարդ, այդ թվում՝ 625 կին ու երեխա, վիրավորվել մոտ 16 հազար մարդ:

 

Իրականում զոհերի ու վիրավորների թիվը կարող է առավալ մեծ լինել:

Միաժամանակ զեկույցում նշվում է վերջին ամիսներին գրանցվել է հրադադարի պայմանների խախտման զգալի աճ. մինսկյան համաձայնագրերը խախտում են հակամարտող երկու կողմերը:

 

Նույն շարքից