Հասարակություն 

Հունիսմեկյան միջոցառումների շարքը եզրափակվել է «Հաղթանակ» զբոսայգում` տոնական համերգով

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով «Երևանը` փոքրիկների համար» խորագրով անցկացվող հունիսմեկյան միջոցառումները եզրափակվել են  «Հաղթանակ» զբոսայգում` տոնական համերգով:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մանուկների ու նրանց ծնողների ուրախ ժամանցն ապահովել են երգի ու պարի ճանաչված և սիրված խմբեր, անհատ կատարողներ: Տոնական երեկոյի աշխույժ մասնակից են դարձել նաև իրենք`փոքրիկները: Նրանք, օրվա խորհրդին համահունչ, երգել են, պարել, ասմունքել:

 

Միջոցառման ընթացքում բազմաթիվ հաճելի անակնկալներ են մատուցվել, իսկ երեկոն ամփոփել է տոնական հրավառությունը: 

Նույն շարքից