

Աննա Սեդոկովա և Սերգեյ Գուման
Վերջերս երգչուհին հասարակության մեջ հայտնվել է առանց իր մշտական ուղեկցորդի: Մեկ ամիս չի անցել այն օրվանից, ինչ Աննան խոստովանեց, որ երազում է երեխա ունենալ նոր սիրելիի` պարուսույց Սերգեյ Գումանի համար, իսկ նրանց բաժանման մասին լուրերն իրականություն դարձան: Կիեվից իր սիրելիի հետ Աննան ծանոթացել էր կես տարի առաջ` տեսահոլովակի նկարահանման հրապարակում:
Բեն Աֆլեկ և Ջենիֆեր Գարներ

Բեն Աֆլեկ և Ջենիֆեր Գարներ աստղային զույգը Հոլիվուդի ամենաամուր և երջանիկ զույգերից մեկն էր համարվում: Նրանց միությունը տևեց 10 տարի: Այս տարի նրանք պետք է նշեին իրենց միության հոբելյանական 10 տարին, բայց փոխարենը կնշեն բաժանումը:
Թիմաթի և Ալյոնա Շիշկովա


Մոդել Ալյոնա Շիշկովան նախընտրեց իր դստեր հոր կամ ինչպես ասում են` ռուսական ռեփի թագավոր Թիմաթիին փոխել մոսկովյան «Դինամո»-ի դարպասապահ Անտոն Շուշինայի հետ:
Ոչ ոք չէր հավատում գեղեցիկ զույգի բաժանման մասին լուրերին: Ամեն ինչ ակնհայտ դարձավ, երբ Ալյոնան սոցցանցում հրապարակեց իր նոր զուգընկերոջ հետ լուսանկարը: Թիմաթիի և Ալյոնայի դուստրն այժմ ապրում է մոր հետ:
Լեյլա Ալիևա և Էմին Ագալարով

Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևան Instagram սոցիալական ցանցի միջոցով հայտարարել է Crocus Group ընկերության վիցե-պրեզիդենտ, գործարար, երգիչ Էմին Աղալարովի հետ ամուսնալուծվելու մասին։

«Ադրբեջանում շատերի համար գաղտնիք չէ, որ իմ ու Էմինի ամուսնությունը վերջին տարիներին ձևական բնույթ էր կրում: Մենք վաղուց առաձին ենք ապրում, տարբեր քաղաքներում: Եկավ ժամանակը, որ պետք է օրինականացնենք մեր ապահարզանը, որն էլ իրականացրեցինք: Մենք ընկերներ ենք մնում Էմինի հետ և շարունակում ենք մեր երեխաներին միասին դաստիարակել»: