Հասարակություն 

Թուրքերը ողջ-ողջ այրել են բոլոր նրանց, ովքեր թուրքերեն չեն խոսել

«Պապիկս պատմում էր, որ իր հայրը և իր հոր ընտանիքն ականատես են եղել Ցեղասպանությանը: Նրանք ապրել են Արևմտյան Հայաստանի Սուրմալու գավառում։ Այդ սարսափալի ազգասպանությունից առաջ  մի արևոտ օր պապիկիս հայրը հանդում իր ընկերների հետ գործ անելուց լսում են ահասարսուռ մի ձայն, կարծես նախաժգուշացում հարձակումից առաջ։ Մի քանի օր անց սկսվել է կոտորածը:


Ամենուրեք հրդեհ է եղել: Պապիկս պատմում էր, որ իր հայրն ընտանիքի հետ ողջ տեղ հասնելու համար թուրքերի պարեկային խմբերի մոտով անցնելիս թուրքերեն են խոսել: Իսկ այն մարդկանց, ովքեր թուրքերեն չեն խոսել, ողջ-ողջ այրել են: Բոլոր նրանք, ովքեր կարողացել են ազատվել այդ հրեշների ճիրաններից, մինչև մահ վրեժի ծարավով էին լցված թուրքերի հանդեպ»։

 

Նույն շարքից