Հասարակություն 

Հունիսի 2-ից Երևանի Սպենդիարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի հունիսի 2-ից Երևան քաղաքի Սպենդիարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությունը:



Սպենդիարյան փողոցի Մոսկովյան և Թումանյան փողոցների միջև ընկած հատվածում երթևեկությունը այսուհետ կլինի միակողմանի՝ Մոսկովյան փողոցից դեպի Թումանյան փողոց:

Նույն շարքից