Հասարակություն 

Նիգերիայում ահաբեկչության հետեւանքով զոհվել է 50 մարդ

analitik.am

Նիգերիայի հյուսիս-արեւելքում պայթյունի հետեւանքով զոհվել է 50 մարդ։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։


Պայթյունը որոտացել է Մաիդուգուրի քաղաքի շուկայում։ Առկա տվյալներով, քաղաքի վրա հարձակվել են «Բոկո հարամ» խմբավորման զինյալները։


Մաիդուգուրիի շրջանը գրոհայինների կուտակման վայրերից է։

Նիգերիայի նոր նախագահ Մուհամմադ Բուխարին երդմնակալության արարողության ժամանակ խոստացել էր «Բոկո հարամի» դեմ պայքարող կառավարական ուժերի շտաբը Աբուջայից տեղափոխել Մաիդուգուրի։ 

Նույն շարքից