Հասարակություն 

Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար

analitik.am

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը:


Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 7, յուրացման եւ խուլիգանության 2-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք:


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից