Հասարակություն 

Քիմ Քարդաշյանը տառապում է տոքսիկոզից

analitik.am

Երկրորդ երեխային սպասող Քիմ Քարդաշյանը տառապում է առավոտյան տոքսիկոզից: Քիմը ծանր է տարել առաջին հղիությունը և Նորդի ծնվելուց հետո անգամ չէր կարողանում մտածել երկրորդ երեխայի մասին:


Հիմա, երբ նա  նորից հղիացել է, այդ մասին պատմել է իր ռեալիթի շոուի ժամանակ: Քիմը հայտնել է, որ շատ տանջալից տոքսիկոզ է, որը սկսվում է առավոտյան և կարող է շարունակվել ամբողջ առավոտյան:


«Ես չեմ կարող վեր կենալ անկողնուց: Իհարկե, այս հղիությունը տարբերվում է առաջինից, բայց չնայած նույնիսկ այս սարսափելի ինքնազգացողությանը, ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ ուղարկեց այս երեխային: Այնպես որ տոքսիկոզը ինձ քիչ է անհանգստացնում, իմ մեջ ավելի շատ երջանկություն կա»,- ասել է Քիմը:

Նույն շարքից