ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի վիրահատությունը Բոստոնում հաջող է անցել:
Ինչպես տեղեկացնում է TASS-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆին, Քերին շարունակում է աշխատել՝ գտնվելով հիվանդասենյակում: Նա արդեն մի քանի հեռախոսային բանակցություններ է անցկացրել:
Հիշեցնենք, որ Քերին կոտրել էր ոտքը Ֆրանսիայում հեծանիվով զբոսանքի ժամանակ, որից հետո ուղղաթիռով նրան տարել էին Ժնևի հիվանդանոցը: