Հասարակություն 

Քիմ Քարդաշյանի զգեստը միջոցառման ժամանակ այրվել է

Քիմ Քարդաշյանը իր նոր սկանդալային զգեստի պատճառով հայտնվել է արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Նրա զգեստը բռնկվել է միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Նյու Յորքի «Լինքոլնի կենտրոնում»:


 

Associated Press - ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանին փրկել են հանրահայտ երգիչ ու պրոդյուսեր Ֆարել Ուիլիամսը ու նրա կինը:

 


Միջադեպը հաստատել է Քարդաշյանը: Նա, մասնավորապես, հայտնել է, որ Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի երեկույթի իր զգեստը բռնկվել է մոմից: Երբ շորն սկսել է այրվել, ինքը ձայն է տվել Ֆարելին ու Հելենին, և նրանք փրկել են իր կյանքը. նրանք, աստղի պատմելով, թռել են իր կողմը և շորը հանել իր հագից:

 

 

 

Նույն շարքից