Մեծ Բրիտանիայում 58-ամյա Ջենիֆեր Բաքլեֆը որոշել է կատակել իր հարսանիքի հյուրերի հետ: Այս մասին հայտնում է Mirror պարբերականը:
Կինն իր հարսանիքին գնացել է սև դագաղի մեջ, որի վրա պատկերված է եղել մահվան մռայլ հնձվորը: Հարսնացուի կարծիքով՝ կատակը հաջող է ստացվել:
Հարսանեկան միջոցառման մասնակիցները ասել են, որ սարսափել են՝ տեսնելով հարսնացուին դագաղում: