Հասարակություն 

Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրենին

Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է  ԱՊՀ  տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովին:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը  գոհունակություն է հայտնել արդյունավետ  աշխատանքի կապակցությամբ, որ երկու կառույցներն իրականացնում են հանցավորության դեմ պայքարի 2014-2018 թվականների միջպետական ծրագրի շրջանակներում:

 

Ոստիկանության պետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ անհրաժեշտ է հասնել գործընկերության ավելի բարձր մակարդակի, ինչը թույլ կտա հակազդել հանցավորության արդի մարտահրավերներին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Օլեգ Կոնովալովը ներկայացրել է Բյուրոյի գործունեության առանցքային ուղղություններում նախաձեռնված փոփոխությունները, մասնավորապես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդիականացման, տեղեկատվական բազաների թարմացման և մի շարք այլ ոլորտներում:
Վլադիմիր Գասպարյանն, անդրադառնալով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին, նշել է, որ ծրագրի երկրորդ փուլում առաջնահերթություն է հենց  գիտատեխնիկական զարգացումը, և համոզմունք հայտնեց, որ արդիական մոտեցումները   կառույցների համագործակցությունը համատեղ աշխատանքի փոխարկելու հիմք կդառնան:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Նույն շարքից