Հասարակություն 

Անգելա Մերկելը գրանցվել է Instagram-ում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գրանցվել է Instagram սոցցանցում` bundeskanzlerin անվանման ներքո  և նշանավոր քաղաքական գործիչների հետ լուսանկարներ է հրապարակել, որոնց թվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` կանցլերի էջին արդեն հետևում է 1000-ից ավել մարդ:

Առաջին իսկ օրը էջում ավելի քան 40 լուսանկար է հայտնվել` տարբեր միջոցառումներից:

Լուսանկարներից մեկում Անգելա Մերկելը պատկերված է զինծառայողների հետ զրուցելիս Սիրիայի հետ սահմանային թուրքական քաղաքում: Պատկերված է նաև Մերկելի զրույցը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:

Instagram-ի օգտատերերի  թիվը ողջ աշխարհում գերազանցում է 200 մլն-ը, ովքեր օրական 60 մլն լուսանկար են հրապարակում:

Նույն շարքից