Հասարակություն 

Սոցիալապես անապահով ուսանողների կրթության համար կվճարի պետությունը

analitik.am

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2014 թվականի պետական բյուջեից գումար հատկացնել՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու մասին:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը և նշեց, որ ուսանողական նպաստը լրիվ կամ մասնակիորեն փոխհատուցելու է ուսանողի ուսման վճարը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ սա կարևորագույն որոշում է, ինչի մասին անհրաժեշտ է իրազեկել հանրությանը:

«Աղքատության հաղթահարման կարևորագույն ձևը կրթության հասանելիությունն է, և հիմա հատկացնում ենք գումարներ, որ խոցելի խավի երեխաները կրթություն ստանան, սա կարևորագույն պետական միջոցառում է, լուրջ քաղաքական որոշում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Նույն շարքից