Միջազգային Հասարակություն 

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1500-ի

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1500-ի:

 

Այդ մասին հայտնել են երկրի Ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ մայրաքաղաք Կատմանդուում մահացել է ավելի քան մարդ:

 

Հիշեցնենք, որ 7,9 բալ ուժգնության երկրաշարժը գրանցվել է առավոտյան, որի եպիկենտրոնը գտնվում է մայրաքաղաքից 82 կմ հյուսիս-արեւելք:

 

Երկրաշարժի հետեւանքով տուժել են կառավարական հաստատություններ ու բնակելի տներ, հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան:

Հնդկաստանն իր պատրաստակամությունն է հայտնել ու խոստացել փրկարարներ ու դեղորայք ուղարկել աղետի գոտի:

 

Նույն շարքից