Հասարակություն 

Ուշագրավ զրույց Ռիտա Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև (տեսանյութ)

Asekose.am տեղեկություններով ուշագրավ զրույց է տեղի ունեցել Ռիտա Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Երբ  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվող հիշատակի արարողության ժամանակ ելույթ է ունեցել աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան` հուշահամալիրում ժամանակավորապես տեղադրված ամֆիտատրոնի առաջին շարքում`  ՀՀ Առաջին տիկնոջ կողքը նստած ՌԴ նախագահն ասել է.


 

-Հիանալի ռուս երգչուհի է:


-Այո, հիանալի երգչուհի է,  բայց Գուլեգինան հայուհի է,-շշնջացել է Ռիտա Սարգսյանը:


– Վստա՞հ եք,-հարցրել է Վլադիմիր  Պուտինը:


– Այո, իհարկե, Գուլեգինայի իսկական ազգանունը Մեյթարջյան է,-պատասխանել է Ռիտա Սարգսյանն, ինչին Վլադիմիր Պուտինն արձագանքել է`


-Մտքովս չէր անցնի …


Նշենք, որ Մարիա Գուլեգինան իր բոլոր մենահամերգներում կատարում է Կոմիտասի Կռունկը, որն էլ հնչեցրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Նույն շարքից