Հայաստան Տնտեսություն 

264 միլիոն՝ ՏԿԱԻՆ նոր համալիրի շինարարության համար

analitik.am

ՀՀ կառավարությունը այսօր 2015թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություն և լրացում իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նոր համալիրի շինարարական աշխատանքներին այս փուլում հատկացնելով ավելի քան 264 մլն դրամ: Կառույցն ավարտին հասցնելու համար կպահանջվի շուրջ 990 մլն դրամ:

Նոր համալիրում կտեղակայվեն նախարարության բոլոր ծառայությունները՝ ազատելով քաղաքի տարբեր թաղամասերում գտնվող իրենց շենք-շինությունները: Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է օտարել նախարարության ստորաբաժանումների զբաղեցրած շենքերի մի մասը և ստացված գումարով ավարտին հասցնել նոր համալիրի շինարարությունը: Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մարզադպրոցի 300 հանդիսատեսի համար նախատեսված տրիբունայի և Հայաստանի գրողների միության 300 տեղանոց մեծ դահլիճի նորոգման և վերազինման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է մոտ 41 մլն դրամ:

Եվս մոտ 13 մլն դրամ է տրամադրվել Հովհ. Թումանյանի թանգարանի շենքի ջեռուցման համակարգի կառուցման նպատակով: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել եվրապարտատոմսերի թողարկման ազդագրին, եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ կնքվելիք բաժանորդագրության և պարտավորությունների կառավարման պայմանագրերին, մի շարք այլ փաստաթղթերի: Դրանով իսկ կարգավորվում են իրավահարաբերությունները գլխավոր տեղաբաշխողների խմբի, ֆիսկալ գործավարի, գործընթացին առնչվող այլ սուբյեկտների հետ: 

Նույն շարքից