Հասարակություն 

Բավարիայում ուժգին փոթորիկի հետեւանքով տուժել է առնվազն 7 մարդ. Տեսանյութ

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Գերմանիայի Բավարիա երկրամասի Հասբուրգ շրջանում ուժգին փոթորիկի հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել առնվազն 7 մարդ:

 

Բացի այդ հզոր փոթորիկը, որ տեւել է ընդամենը մի քանի րոպե, մեծ ավերվածություններ է առաջացրել շրջանում:

 

Փոթորիկի հետեւանքով մի շարք ավիաչվերթներ հետաձգվել են, փրկարարները իրականացնում են աղետի հետեւանքների լիկվիդացմամբ:

 

Փոթորիկի հետեւանքով պոկվել են տների տանիքները, շրջվել ավտոմեքենաներ, արմատախիլ եղել խոշոր ծառեր:

 

Նույն շարքից