Քանյե Վեսթը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի Trade Technical College քոլեջի ուսանողների համար։ Նա խեսել է նորաձևություն և այն սիրողների մասին։ Եվ հայտարարելով, որ ցավակցում է բոլոր նրանց, ովքեր մեր օրերում սիրում են նորաձևությունը։
«Որպես կանոն՝ դա նույնը չէ՝ ինչ սիրել իրավաբանությունը կամ բուժական գործը։ Երբ երեխան հայտարարում է ծնողներին, որ ցանկանում է մոդելավորող դառնալ, նա չի տեսնում նույն արձագանքը, ինչ կտեսներ, եթե ընտրեր որևէ ավանդական մասնագիտություն»,- ասել է երգիչը։
Հայտնի ռեփերը հիշեցրել է խնդիրների մասին, որոնց ուսանողները կբախվեն յուրաքանչյուր օր աշխատավայրում։
«Դա դաժան աշխարհ է, դուք պետք է պատրաստ լինեք քաղաքականությանը, վատ ղեկավարներին, այլ աշխատակիցների ատելությանը, և, որպես կանոն, երբ դուք բոլորից լավն եք, դուք ավելի շատ ատելություն եք ստանում»,- ասել է Քանյեն։