Հասարակություն 

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են...

analitik.am

Հոգեբանները կարծում են, որ կարմիր շրթներկը արտասովոր և անբացատրելի ազդեցություն է ունենում տղամարդկանց վրա: Տղամարդիկ քամում են սեփական դրամապանակը հանուն կարմիր շուրթերով կնոջ:



Նման փորձ կատարել են ամերիկացի գիտնականների մի խումբ: Նրանք փորձի համար ընտրել են մի թանկ ռեստորան, ապա խնդրել են մատուցողուհիներին տարբեր շրթներկեր քսել` կարմիր, վարդագույն, շագանակագույն կամ ընդհանրապես չքսել: Մատուցողուհիներին հանձնարարվել է սպասարկել 447 այցելուի, ապա ստուգվել է թեյավճարների չափը:



Կին այցելուների վրա մատուցողուհիների շրթներկի գույնը բացարձակ չի ազդել, ինչը չի կարելի ասել արական սեռի այցելուների մասին: Պարզվել է, որ այն սեղանների տղամարդիկ, որոնց սպասարկել են կարմիր շրթներկով մատուցողուհիները, թողել են բավական մեծ թեյավճար, իսկ շրթներկի մյուս գույներով մատուցողուհիները ավելի քիչ գումար են ստացել:



Հոգեբանները սա պարզաբանել են նրանով, որ կարմիրը տղամարդիկ ասոցացնում են սեքսուալության ու առողջության հետ: Հենց կարմիր շրթներկով կնոջ համար է, որ նրանք պատրաստ են շռայլել:

Նույն շարքից