Առաջիկա օրերին Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարն ու նրա գլխավորած պատվիրակությունը կայցելեն արտերկիր, եւ հայկական ավիացիոն շուկան կներկայացնեն միանգամից մի քանի միջազային բյուջետային ավիափոխադրողների։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Բացի այդ, «Զվարթնոց» օդանավակայանը կառավարող «Միջազգային օդանավակայաններ-Հայաստան» ընկերության հետ հաջողվել է համաձայնության հանգել բյուջետային ավիաընկերությունների նկատմամբ կուն տարիֆային քաղաքականության շուրջ։ «Արդյունքները չպետք է ակնկալել հենց վաղը, բայց դրանք չեն կարող չլինել»,- ասել է Ճշմարիտյանը։
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ անցած տարի ուղեւորափոխադրումներն աճել են 21 տոկոսով։
Նշենք, որ 2014թ. «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 2 մլն 82 հազար 755 ուղեւորների (1 042 864 ժամանում եւ 1 039 891 մեկնում)։