Հայաստան Տնտեսություն 

Կառավարությանը կներկայացվի ՀՀ-ին 150 մլն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը

Վաղը Կառավարության հավանությանը կներկայացվի Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015թ. ապրիլի 14-ին ստորագրված՝ ««Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:

 

Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ 150 000 000 ԱՄՆ դոլար` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Ագարակից դեպի Քաջարան 20,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումը իրականացնելու նպատակով:

 

Վարկի օգտագործման ժամկետ է սահմանված ոչ ավելի, քան 20 տարի՝ սկսած համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից:

Նույն շարքից