Հասարակություն Հարցազրույց 

Ամենամեծ դասը ժողովրդի համախմբման գաղափարն է. Ղուկաս Ուլիխանյան

analitik.am

Ներկայացնում ենք հարցազրույց ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի հետ:


Պարոն Ուլիխանյան, այսօր նշում ենք 1918-ի առաջին Հանրապետության հռչակման օրը, ի՞նչ նշանակություն ունեցավ այդ իրադարձությունը Հայաստանի հետագա պատմության համար:

 

1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Ցավոք սրտի այն գոյատևեց ընդամենը 2,5 տարի: Մենք մի քանի հարյուր տարի առաջ կորցրել էինք մեր անկախությունը, հետո միշտ երազել անկախության մասին, կարծում եմ, որ Առաջին Հանրապետության անկախության հռչակումը շրջադարձային և բեկումնային եղավ Հայ ազգի պատմության համար` դրական իմաստով: 

 


Արդյոք այսօրվա Հայաստանը՝ հայերը, գիտակցում են առաջին Հանրապետության կարևորությունը:


Կարծում եմ` շատերն են գիտակցում այդ իրադարձության կարևորությունը, հատկապես Ղարաբաղյան ազատամարտի մասնակիցները՝ Երկրապահները:

 

Ի՞նչ դասեր ենք մենք քաղել առաջին Հանրապետությունիցև ի՞նչ պետք է անի Հայաստանը ներկայիս բարդ վիճակից դուրս գալու համար:


Ամենամեծ դասը  ժողովրդի համախմբման գաղափարն է, ինչի շնորհիվ հնարավոր եղավ հաղթել մի քանի  անգամ մեզ գերազանցող թշնամուն:

Հաշվի առնելով պատմության այդ դասերը, մենք ճիշտ ժամանակին Երկրապահ կամավորական և այլ ջոկատների հենքի վրա կարողացանք ստեղծել Հայկական հզոր բանակը և կայացնել այն, այլ ոչ թե այն ժամանակվա նման, երբ գործում էր թույլ բանակ և բազմաթիվ խմբապետական ջոկատներ:

 


Հայաստանն այսօր ի՞նչ հաղթանակների կարիք ունի:


Այսօր մեզ անհրաժեշտ են հաղթանակներ արտաքին հարաբերությունների դաշտում՝ ցեղասպանության ճանաչման հարցում  և ներքին՝ տնտեսական դաշտում:


Ի՞նչ եք կարծում՝ 1918-ին առաջին Հանրապետության կերտողները գոհ կլինեին այսօրվա հայ երիտասարդների հայրենասիրության մակարդակից:


Կարծում եմ այո, քանի որ մենք 90-ականներին երիտասարդ լինելով կարողացանք մասնակցել և կռել մեր հաղթանակները: Սակայն այսօր ևս կարիք կա լուրջ աշխատանք տանել պատանիների ու երիտասարդների հետ, ինչն էլ անում ենք մենք հիմա Երկրապահ կամավորականների միությունում մեր Զորավարի՝ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ունենալով Մեր մարտական ընկերոջ՝ Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գործուն աջակցությունը:


Դուք որպես  Հայաստանի  երրորդ հանրապետության կայացման ակունքներում կանգնած քաղաքական և  հասարակական գործիչ,  ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ովքեր ուզում են քաղաքականությամբ զբաղվել: 


Ամենակարևորը լավ սովորեն և քաղաքականության մեջ մտնելուց առաջ մտածեն թե հանուն ինչի են ընտրում քաղաքական այս կամ այն միավորը, որտեղ պետք է ծավալեն իրենց գործունեությունը:

 

Նույն շարքից