Իրավական Հասարակություն Հարցազրույց 

ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից ներկայացած Համլետ Հովհաննիսյանը սպառնացել է Ս. Սարգսյանին (փաստաբան)

analitik.am

Կարո Կարապետյանը՝  Յուվեցի Կարո -ն ըննդեմ Արթուր Զադոյանի պատմությունը նոր զարգացումներ է ստանում:Երեկ լուրեր տարածվեցին,որ ՀՀ ԱԱԾ ծառայության կողմից ճնշումներ են սկսվել  Արթուր Զադոյանի շահերի պաշտպան Սուսաննա Սարգսյանի նկատմամբ: Լուրերի համաձայն վերջինս  երկու օր առաջ հրավիրվել է ԱԱԾ,իսկ Փաստաբանների պալատում նրա նկատմամբ՝ ԱԱԾ մեկ այլ աշխատակցի դիմումի հիման վրա հարուցվել է կարգապահական վարույթ:

 Այս թեմայով  հեռախոսազրույց ունեցանք Արթուր Զադոյանի շահերի պաշտպան Սուսաննա Սարգսյանի հետ:


Իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ լուրերը ,թե ոչ:


Ես եղել եմ ՀՀ ԱԱԾ ծառայությունում,սակայն եղել եմ  այնտեղ իմ պաշտպանյալ Ա,Զադոյանի հետ միասին,վերջինիս դիմումի հիման վրա ԱԱԾ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու համար:

Այնտեղ ոչ իմ ու ոչ էլ իմ  վստահորդի հանդեպ ոչ մի ճնշումներ չեն եղել,եղել է զուտ աշխատանքային մթնոլորտ՝ օրենսդրության սահմաններում:


Ճանաչո՞ւմ եք  ԱԱԾ աշխատակից Համլետ Հովանիսյանին,և եթե այո,  ապա ի՞նչ հարաբերություններ ունեք  նրա հետ և ինչո՞ւ է վերջինս բողոք գրել Ձեր  դեմ Փաստաբանների պալատ:


Այո, ճանաչում եմ նրան  2014 թ-ի հունվարից, նա  իրոք ներկայացել է որպես ԱԱԾ նախկին աշխատակից, ասել է, որ աշխատել է ԱԱԾ ոստիկանության հսկողություն իրականացնող վարչությունում, որ վերահսկել է ՀՀ Պետավտոտեսչությունը:  Մի քանի ամիս աշխատել ենք միասին,  մի քաղաքացիական գործով եղել եմ  նրա ներկայացուցիչը: Սակայն հասկանալով, որ Հ.Հովհաննիսյանը փորձում է մեր հարաբերությունները մասնագիտական, գործնական հարաբերություններից փոխանցել այլ դաշտ,  հրաժարվեցի նրա հետ աշխատելուց և խզեցի նրա հետ պայմանագիրը, ինչից   հետո վերջինս անընդհատ հետապնդում է ինձ, զանգահարում, անընդհատ հանդիպում խնդրում, չհանդիպելու դեպքում խոստանում իմ  կյանքը վերածել դժոխքի: Ես այդ ամենին հումորով եմ վերաբերվում,քանի որ հասկանում եմ,որ գործ ունեմ թերարժեքության բարդույթ ունեցող անձի հետ, ով իրեն պատկերացնում է՝ որպես Հայկական <>:


   Կարո Կարապետյանի գործով՝ կապված Ձեր  մասնագիտական գործունեության հետ, Ձեր նկատմամբ   ճնշումներ եղե՞լ են:


  Դրանք չի կարելի  ճնշումներ անվանել, նույն Հ.Հովհաննիսյանն  իմ  այս գործում ներգրավվելուց հետո մի քանի անգամ զանգահարել է ինձ, փորձել համոզել,  որ ես հրաժարվեմ այս գործից կամ օգտակար լինեմ հակառակորդ կողմին,նորից հանդիպում խնդրել,եկել տանս մոտ ժամերով սպասել,սակայն նորից իմ կողմից մերժում ստանալուց  հետո, իր կարճ խելքով սպառնացել է,  և հետո բողոք է հղել Փաստաբանների պալատ: Բողոք գրելուց հետո էլ փակ համարով զանգահարել և հանդիպման պայմանով խոստացել է հետ վերցնել բողոքը: Բնականաբար նորից մերժվել է:


Հնարավո՞ր է, որ Հ.Հովհաննիսյանը գործած լինի Կ.Կարապետյանի կամ Կ.Գրիգորյանի ցուցումով:


Ուղղակի բացառում եմ, որ Կ.Կարապետյանը կամ Կ.Գրիգորյանը դիմեն նման քայլի, բացառում եմ, քանի որ առաջին հերթին նման քայլի կարիք չունեն,երկրորդ՝  մենք կարողանում ենք տարանջատել մարդկային հարաբերությունները,կոլեգիալությունը և գործնականը,երրորդ՝ կարծում եմ, որ  երբեք Կ.Կարապետյանը կամ Կ.Գրիգորյանը չեն կարող այդ աստիճանի ցածրանալ և ինչ- որ ընդհանուր բան ունենան Հ.Հովհաննիսյանի հետ: Ես վստահ եմ, որ վերջինս իմանալով համացանցից ,որ ես ներգրավված եմ այդ գործում, ուղղակի իր <> ոգով փորձել է ընդգծել իր հիվանդ երևակայությամբ սեփական անձի առավելությունը, գործին փորձել է ինտրիգ հաղորդել,տվել է մարդկանց անուններ,որ վստահ եմ չի էլ ճանաչում:


 

  

 

 

Նույն շարքից