Հասարակություն 

Բարաք Օբաման "համաներել է" հնդկահավերին

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես համաներել է 2 հնդկահավերի, որոնք Սպիտակ տուն են բերվել Գոհաբանության օրվա տոնական սեղանի համար, գրում է Ասոշիեյթիդ Պրեսը:

Հումորային արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում: Նախագահն ընդգծել է երկու հնդկահավերի՝ Պոպկորնի և Կարամելի քաջությունը և շնորհավորել մրցույթում տարած հաղթանակի համար, որն անց էր կացվել Մինեսոտայից Սպիտակ տուն ուղևորվելու համար:

«Ինձ տրված իշխանությամբ հայտարարում եմ, որ դուք ազատված եք լոռամրգի սոուսից և լցոնումից»,- ասել է Օբաման:

Ի դեպ, Գոհաբանության օրն ԱՄՆ-ում 46 միլիոն հնդկահավ է ուտվում:  

Նույն շարքից