Հայաստանի կառավարությունը կառաջարկի Ազգային ժողովին հունիսի 15-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
Նա նշել է, որ կա ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու անհրաժեշտություն:
Աշխատակազմի ղեկավար-նախարարը կոչ արեց բոլոր նախարարներին՝ վերանայել իրենց նախագծերի փաթեթները և առավել կարևորները համապատասխան հիմնավորումներով ներկայացնել աշխատակազմին: