Հայաստան 

Քոչարյանի եղբոր դուստրը պատգամավո՞ր. «Չորրորդ իշխանություն»

«Թեև խորհրդարանական նոր ընտրություններին դեռևս երկու տարի կա, սակայն ամենայն հավանականությամբ քոչարյանական թիմը փորձելու է ակտիվ գործունեություն ծավալել սեփական թիմի հենասյունը կառուցելով մերձավոր բարեկամների ներուժի վրա:


 

«ՉԻ» տեղեկություններով ապագա խորհրդարանի պատգամավորի պրոտեժեներից է համարվում Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը, որն այժմ Երևանի ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ է: Նրա կրթության մասին վկայացրերը փաստում են, որ նա արտերկրի հեդինակավոը բուհերում լավ կրթություն է ստացել, չնայած ավագանու նիստերի ժամանակ երբևէ որևէ հարցի մասին չի բարձրաձայնել: Անդրադառնալով վերջինիս պատգամավոր դառնալու հեռանկարին, նշենք, որ Քոչարյանի բոլոր քայլերը տանում են նրան, որ հույսը դնի միայն հարազատների վրա, քանի որ փորձը ցույց տվեց, որ շատերը նրա համախոհներից ճամբարափոխ եղան և ի չիք դարձրին կրկին վերարտադրվելու նրա բոլոր ճիգերը»,–գրում է թերթը։

 

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից