Կառավարության այսօրվա նիստին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց ՀՀ-ում առկա հակակարկտակայանների իրավիճակը, ինչը հանձնարարել էր վարչապետը նախորդ նիստին։
Մասնավորապես Արմեն Երիցյանը հայտնեց, որ 412 հակակարկտային կայաններ են տեղադրված ՀՀ-ում և 72-ը՝ ԼՂՀ-ում։ Ամբողջ պահանջը, սակայն կազմում է 5 165, իսկ առաջնային հակակարտային կայանների պահանջը՝ 1 021 է:
«Շիրակում ու Գեղարքունիքում ռադիոլոկացիոն կայաններ են պահանջվում: Սյունիքում ու Գեղարքունիքում ոչ մի հակակարկտակայան չկա»,- ասաց նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պետք է հաշվարկել, թե առաջնային 1 021 հակակարկտակայանների տեղադրման ֆինանսական միջոցները որքան կկազմեն: