Մենք պետք է օսմաներեն իմացողներ ունենանք, պետությունը վաղուց պետք է օսմաներեն իմացողների թիմ ձևավորած լիներ, այսինքն՝ մենք հետ ենք մնացել, մեր պետությունը նման խնդիր իր առաջ չի դրել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց քաղաքագետ Էդիկ Հովսեփյանը:
Խոսելով թուրքական արխիվների ուսումնասիրության մասին, նա ասաց, որ արխիվացումը Թուրքիայում պետական մակարդակով է արվում: «Թուրքիայի արխիվային շենքը գերժամանակակից սարքավորումներով է զինված: Այսինքն՝ օրինական ճանապարհներ չկան այդ արխիվներին ծանոթանալու համար»,- ասաց նա և նշեց, որ մեր պետությանը խաբել են այդ հարցում և պետք է այլ ճանապարհներ մտածել, օրինակ, թեկուզ կաշառքի ձևով: «Ես գտնում եմ, որ պետությունը ուշացել է արխիվային հարցում»,- ասաց նա:
Նա նշեց, որ մեր նպատակը Սիսի կաթողիկոսարանի վերադարձն է, որին հասնելու համար պետք է բոլոր միջոցներին էլ դիմենք: Ըստ նրա՝ այն փաստաթուղթը, որ Արամ Առաջինը Սիսի կաթողիկոսարանի համար դիմել էր և չէր ստացել տասն այլ ճանապարհ կա դա ստանալու համար, որից մեկը կաշառքն է:
«Պետք է դադարեն սիրողական հարցերով այս խնդիրներին վերաբերել, պետական մոտեցում է պետք»,- ասաց նա: