«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարում է՝ իրենք եկել են մասնակցելու համապետական հերթական ընտրություններին և փորձելու իշխանափոխության հասնել: Իսկ իշխանափոխության քայլերի մասին դեռ չեն շտապում հայտարարել. ձևավորված ուժը դեռ բավարար չէ:
«Երբեք ժողովրդին հուսախաբ չենք անի… հենց հայտարարեցինք, հաշվեք, որ 90%-ով լինելու է իշխանափոխություն. ուժեղանանք՝ կանենք: Գնալու ենք հերթական ընտրության, բայց իշխանափոխության հասնելու համար»,-ասաց նա:
Սասուն Միքայելյանը համակարծիք չէ, որ ընդդիմության տեղը բաց է և իրենք եկել են լրացնելու:
«Մենք չենք եկել ազդարարելու, թե մենք էլ կանք, երկրում ծանր վիճակ է, չկա ձևավորված նորմալ ընդդիմություն, չենք ուզում տարբեր ասեկոսեների հետևից գնանք, ժամանակը ցույց կտա, բոլոր ժամանակներում գնահատականը ժողովուրդն է տվել ու այս անգամ էլ կտա»,-ասաց նա:
Այլևս կուսակցական Միքայելյանի համոզմամբ՝ այս տարիների ընթացում իշխանությունը «չի զգացել, որ իր դիմաց ուժ կա» և դրա համար գնացել են տարբեր խարդավանքների:
«Սենց շարունակվի, չգիտեմ, ինչ կլինի հետագայում: Ամեն տեղ մի խայծ գցել են, ընկել ենք, հետևից գնացել ենք։ Մենք մեր գործն ենք անում: Մենք չեն եկել փնովենք, թե սրանք մարդասպան են, գել ու գազան են։ Տեսանք, որ բոլոր իրենց խաղն են խաղում: Նիկոլին, ինձ ասում են Սերժի հաճախորդներ են, ինչ են, ժամանակը ցույց կտա, որ հաճախորդեր ենք, թե ոչ»,-ասաց նա և հավելեց նախընտրում են՝ «հայ բուդուլ» հայտարարությունների փոխարեն գործ անեն: