ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման դրվեց Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը և ընդունվեց 4 կողմ, 1 դեմ ձայների քվեարկությամբ:
Նախագծին դեմ էր քվեարկել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հանձնաժողովի նիստին ներկա էին ՀՀԿ պատգամավորները:
Արծվիկ Մինասյանը դժգոհեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի լիազորությունների ոչ պատշաճ կատարման համար. «Ինչպես նաև առանձին նախարարությունների ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ ոչ բավարար տեղեկատվության և պատկերացումների համար»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ 2014-ի համար եղած կանխատեսումները չեն ապահովվել:
Հիշեցնենք, որ բյուջեի կատարողականի քննարկումները կայացել են ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովների նիստերում, և այժմ այն պետք է քվեարկության ներկայացվի, որպեսզի ներառվի ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգ: