Հայաստանի արտաքին գործերի նախարարության նոր շենքը շահագործման կհանձնվի 2015 թ.–ի նոյեմբերին, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։
Նոր շենքը, որտեղ կտեղակայվեն արտգործնախարարության, էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև արդարադատության նախարարությունները, կառուցվում է Երևանի փոքր կենտրոնում (արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում, որը մի քանի տարի առաջ այրվել էր հրդեհի հետևանքով)։
«Ավելի վաղ նախատեսվում էր շենքը շահագործման հանձնել 2016 թ.–ի ապրիլին, սակայն աշխատանքներն ընթանում են բավականին արագ և արդեն սեպտեմբերի երկրորդ կեսին կավարտվեն», – ասաց Սարգսյանը։
Նրա խոսքերով` հիմա ԱԳՆ–ն ավարտում է կահույքի դիզայնի նախագծումն ու շուտով այն գնելու մրցույթ կհայտարարի։