Հայաստան 

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Հունիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

 

 

Ինչպես հայտնում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից՝ կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:

 

Նույն շարքից